Նոր ռեկորդ. Բիթքոինի գինը գերազանցել է 100 000 դոլարը

Մանրամասներ
բիթ

Բիթքոին թվային արժույթի գինը ստեղծումից 16 տարի անց առաջին անգամ հասել է 103 335 դոլարի։ Դա պայմանավորված է, այդ թվում, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելով, քանի որ նա խոստացել է ամրապնդել կրիպտոարժույթների դերը ֆինանսական շուկաներում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Վերջին մեկ տարվա ընթացքում կրիպտոարժույթի շուկայի ընդհանուր արժեքը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով ռեկորդային մոտ 3,8  տրիլիոն դոլարի։ Բիթքոինի արժեքը 2024 թվականի ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ 50% աճ գրանցելով Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո վերջին չորս շաբաթների ընթացքում։

Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը խոստանում էր ԱՄՆ-ն դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաքը» և կուտակել բիթքոինի ազգային պաշար։