Սննդամթերքի ոլորտում գնանկում է գրանցվել

2019 թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.7 % գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 23.3 % և 17.3 % գնանկումը

2019 թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.7 % գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 23.3 % և 17.3 % գնանկումը:

Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Մրգի ապրանքախմբում1 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.1 %, իսկ 2019 թ. հունիսի համեմատ` 23.3 % գնանկում:Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի գները նվազել են 24.6-19.1 %-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 24.4 %-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում1 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 11.7 % գնաճ, իսկ 2019 թ. հունիսի համեմատ՝ 17.3 % գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. հուլիսին հունիսի համեմատ բանջարեղենի գները նվազել են 22.3-16.1 %-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում բանջարեղենի գները նվազել են 16.1 %-ով:

2019 թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 19.49 %:

Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08 % տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.8 տոկոսային կետով:

Յուղեր և ճարպեր ապրանքախմբում 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.3 %, իսկ 2019 թ. հունիսի համեմատ՝ 1.2 % գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019 թ. հուլիսին հունիսի համեմատ յուղեր և ճարպեր ապրանքախմբում գրանցվել է 2.8-0.2 % գնանկում, իսկ մեկում՝ 0.1 % գնաճ: Մայրաքաղաքում յուղեր և ճարպեր ապրանքախմբի գները նվազել են 1.0 %-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.9 %, իսկ 2019 թ. հունիսի համեմատ՝ 1.0 % գնանկում: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2019 թ. հուլիսին հունիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբի գները նվազել են 1.7-0.3 %-ով, մեկում գրանցվել է 0.2 % գնաճ, իսկ 5-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի ապրանքախմբի գների մակարդակը նվազել է 1.7 %-ով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5.1 % գնաճ, իսկ 2019 թ. հունիսի համեմատ՝ 0.9 % գնանկում:

Ձվի գինը 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ աճել է 38.9 %-ով, իսկ 2019 թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.7 % գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019 թ. հուլիսին հունիսի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 1.3-0.3 % գնանկում, իսկ մեկում՝ 0.1 % գնաճ: Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 1.0 %-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ գրանցվել է 3.0 % գնաճ, իսկ 2019 թ. հունիսի համեմատ՝ 0.4 % գնանկում: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2019 թ. հուլիսին հունիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 0.7-0.1 %-ով, իսկ 6-ում գրանցվել է 0.1-1.1 % գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գների մակարդակը նվազել է 0.7 %-ով:

2019թ. հուլիսին հունիսի համեմատ ձկան և ծովամթերքի գները նվազել են 0.2 %-ով, հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի գները՝ 0.1 %-ով:

Միաժամանակ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի՝ 0.2 % և ծխախոտային արտադրատեսակների 1.1 % գնաճ:

Գոհար Ստեփանյան