Նոյեմբերի 17-ին, ժամը 11:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրականացրել են մերկասառույցի մշակման աշխատանքներ. խցանումից դուրս է եկել 103 տրանսպորտային միջոց. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
0Comments