Նաթանյահուի նստավայրի մոտ ազդանշանային հրթիռների արձակման կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել

Մանրամասներ
իսրայել դրոշ

Շաբաթ երեկոյան Կեսարիայում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի մասնավոր նստավայրի մոտ, ազդանշային հրթիռներ արձակելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել, հաղորդում է Times of Israel-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Միջադեպի հետաքննությունն իրականացնում են «Շին Բեթ» ստորաբաժանումը և «Լահավ 433» ծանր հանցագործությունների հետաքննության բաժինը, ասվում է հաղորդման մեջ։

Ըստ Mignews-ի, ձերբակալվածներից մեկը պահեստազորի բարձրաստիճան սպա է, որը պարբերաբար մասնակցում է կառավարության դեմ բողոքի ցույցերին։