«Գազպրոմ Արմենիայի» ղեկավարի և փորձագետի կարծիքները Ադրբեջանից գազ ստանալ մասին․ Sputnik

Մանրամասներ
գազ

Ադրբեջանից գազամատակարարում ստանալը տեխնիկական առումով իրատեսական է։ Հայաստանի էներգետիկ անվտանգությանը նվիրված սեմինարի ժամանակ այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը Ադրբեջանից գազամատակարարում ունենա։

«Ժամանակին ունեինք Սովետական Միության համակարգ, որը միացված էր բոլոր երկրներին։ Մենք ստանում էինք գազ «Գազպրոմի» հովանու ներքո՝ Ղազախ-Երևան գազատարով Ադրբեջանից։ Այդպես էր մինչև 90–ական թվականները։ Ու ստանում էինք բավականին լուրջ ծավալներով։ Այդ խողովակները առ այսօր կան»,- նշեց Հակոբյանը։

Այն, որ շատերը պարզապես չեն պատկերացնում այդ երևույթը, Հակոբյանը բացատրում է այսպես՝ տարիներ առաջ անհավանական էր թվում նաև այն, որ Հայաստանը գազամատակարարում կունենա Իրանից։

«Բայց երբ ստեղծվեց համապատասխան միջավայրը, գործարքը նույնպես ստացվեց, ու գազամատակարարումը մինչ այսօր կա»,- ասաց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։