Ընտրությունները Վրաստանում կեղծված են, իշխանությունները ոչ լեգիտիմ են, սկսելու են ցույցեր․ նախագահ

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունները և հայտարարել է դրանց ամբողջական կեղծման մասին։ Այս մասին, 24news-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ լրատվականը։

Վրաստանի նախագահը կոչ է արել բնակչությանը երկուշաբթի օրը բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ։

Զուրաբիշվիլին Վրաստանի ներկայիս իշխանությանն անվանել է ոչ լեգիտիմ։