Թուրքիայի իշխանությունները երկրի օդանավակայաններում սպառնալիքի մակարդակը բարձրացրել են «նարնջագույն» մակարդակի՝ TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի կենտրոնակայանի վրա հարձակումից հետո նոր ահաբեկչությունների վտանգի պատճառով։ Այս մասին, Euromedia24.com-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 24-ին հայտնել է Hurriyet թերթը։
«Թուրքիայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Անկարայի Քահրամանկազան թաղամասում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նյութում։
Մասնավորապես, Ստամբուլի օդանավակայանում և Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում իրականացվում են տրանսպորտային միջոցների մանրակրկիտ ստուգումներ և փաստաթղթերի ստուգում։
Նախօրեին Անկարայում թուրքական TUSAŞ ավիատիեզերական ընկերության շենքում ահաբեկչություն էր տեղի ունեցել։ Դեպքի վայրում հնչել են պայթյուններ և կրակոցներ։
0Comments