Չինաստանը խիստ հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար

Մանրամասներ
իրավիճակ

Չինացի ժողովուրդը հետաքրքրվում է Հայաստանով։ Այս մասին հայտնել է Հայաստանում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար Չեն Մինը «Չինագիտություն.Կոնֆուցիուսի ինստիտուտների նորարարական զարգացում» գիտական համաժողովի բացմանն ունեցած ողջույնի խոսքում, որը տեղի է ունենում Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում։

«Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն մեր երկրների պատմության մեջ՝ բացվեց Երեւան-Ուրումչի ուղիղ չվերթը, ինչը, բնականաբար, առիթ դարձավ մեր երկրների միջեւ էլ ավելի սերտ հարաբերությունների համար։ Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում չինարեն սովորողների թիվը հասել է 6 000-ի։ Չինացի ժողովուրդը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ։ Մենք, մեր կողմից, սպասում ենք, որ ՀՀ շատ քաղաքացիներ կկարողանան այցելել Չինաստան եւ ուսումնասիրել մեր ժողովրդի ավանդույթն ու մշակույթը»,- ասել է Չեն Մինը։

Նշենք, որ «Չինագիտություն.Կոնֆուցիուսի ինստիտուտների նորարարական զարգացում» գիտական համաժողովը կազմակերպվել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից։