«Խոզի գրիպ»-ը հասել է Մարոկկո

Գրանցվել են մահացության դեպքեր

Մարոկկոյում 11 մարդ է մահացել H1N1 վիրուսի հետևանքով:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն,  այս տվյալները հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:

Աղբյուրի տվյալներով՝ 15 մարդ, որոնց մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանշաններ, ապաքինվել են, ևս 32-ը շարունակում են բուժում ստանալ:

 Նշվում է, որ զոհվածների թվում քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ: