Կենտրոնի թաղապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել. «Ժողովուրդ»

Մանրամասներ
4

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը խմբով կաշառք ստանալու համար Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ինչ նոր բացահայտում է իրականացվել. ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, որ Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաներ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար։

Դատելով իրավիճակից՝ «Կենտրոն վարչական շրջանի վրա թաղապետ չի գալիս», քանի որ ով նշանակվում է՝ նրա ղեկավարության ներքո գտնվող շրջանակում կոռուպցիոն գործարքներ են իրականացվում: Հիմա էլ նոր թաղապետ Պետրոս Պետոյանը կհայտնի, թե տեղյակ չի եղել, իսկ իրականում թաղապետերը կամ անգործության են մատնված կամ էլ գուցե լավ տեղյակ են եւ իրենց բաժին շահագրգռվածությունն ունեն կաշառքի գործերում։ Օրինակ՝ անցած տարի, երբ Կենտրոնի թաղապետը Սամվել Ղուկասյանն էր, նրա աշխատակիցներն էին կաշառքի գործընթացի մեջ մտել, ու հիմա այդ գործը դատարանում է, իսկ ահա նախկին թաղապետ Ղուկասյանը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ մի բան էլ բարձր պաշտոնի նշանակվեց Երեւանի քաղաքապետարանում: Իսկ հիմա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Պետրոս Պետոյանն է, եւ նրա աշխատակիցները խմբով կաշառք ստանալու համար ձերբակալվել են ու մեղադրյալի կարգավիճակ ունեն։

Ինչո՞վ է զբաղված թաղապետը, երբ իր ղեկավարած թաղապետարանում խմբով կաշառք ստանալու գործով են մեղադրվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: