«18 տարին լրացած սովորողների տարկետման կարգը հեշտացվում է»․ Ժաննա Անդրեասյան

Մանրամասներ
Ժաննա Անդրեասյան

«Այս նախագծի հիմնական նպատակն է ավելի դյուրին դարձնել տարկետման հնարավորությունը»,- ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս օրենսդրական կարգավորմամբ հնարավորություն ենք տալիս մեկ անգամ տարկետում ստանալ ուսումնառության ամբողջ ընթացքի համար, ինչն ավելի հեշտ է դարձնում վարչարարությունը:

Մենք սրանով հնարավորություն ենք ընձեռում տարեկան մի քանի հազար քաղաքացիների, որոնց 18 տարին լրացած է, բայց դեռևս շարունակում են սովորել դպրոցներում, քոլեջներում. նրանք կկարողանան մեկ անգամ ստանալ տարկետում, հաջողությամբ ավարտել իրենց ուսումնառության գործընթացը, այնուհետև դրանից հետո միայն անցնել զինվորական ծառայության»,- նշեց նախարարը