Կազանում Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի միջև վճարումների խնդիրները

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են երկրների միջև հաշվարկների ենթակառուցվածքի խնդիրը, այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում են Լուրերը և  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բոլոր հարցերը քննարկվել են, այդ թվում, նաև ֆինանսական համագործակցությունը», ասել է Ուշակովը։

 Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ: Ուշակովը նշել է, նաև որ Չինաստանի առաջնորդի հետ Պուտինը «խիտ զրույց» է ունեցել։

Ուշակովը նաև նշել է, որ Պուտինն արդեն հասցրել է առանձնազրույց ունենալ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին ժամանած գրեթե բոլոր պետությունների ղեկավարների հետ: ԲՐԻԿՍ 16-րդ գագաթաժողովն անցկացվում Է Կազանում հոկտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում: