Ոստիկանական գվարդիան կձեւավորվի մինչեւ 2025թ. նոյեմբերի 1-ը. ՆԳ փոխնախարար

Մանրամասներ
Արփինե Սարգսյան

Ոստիկանական գվարդիան կձեւավորվի մինչեւ 2025թ. նոյեմբերի 1-ը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, հոկտեմբերի 23-ին ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ սկզբում գվարդիան նախատեսվում էր ստեղծել 2025թ. մարտին, բայց հաշվի առնելով կազմակերպչական աշխատանքները՝ որոշվեց ժամկետը հետաձգել մինչեւ եկող տարվա նոյեմբեր։

Բուռն քննարկումներից հետո հանվեց վարչապետի հնարավոր հատուկ հանձնարարությունների մասին դրույթը։ Մինչ այդ օրինագիծը նախատեսում էր, որ ռազմական դրության դեպքում վարչապետը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կկարողանա Ոստիկանական գվարդիային տալ ռազմական հրամաններ եւ հանձնարարություններ։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է փոխնախարարը, ռազմական վիճակի դեպքում գվարդիան կկարողանա կատարել հատուկ հանձնարարություններ։

Նշվել են նաեւ գվադրիայի կողմից հատուկ միջոցների կիրառման սկզբունքները։ Խոսքը, մասնավորապես, նախազգուշացման գործիքանու մասին է, հատուկ տեխնիկայի եւ իրավիճակի մասին, թե երբ այն կարող է օգտագործվել։ «Այդ տեխնիկան կարող է օգտագործվել հակաահաբեկչական գործողությունների կամ հատուկ առաջադրանքների կատարման ժամանակ ռազմական պայմաններում, ռազմական դրության դեպքում։ Այլ դեպքերում այդ հատուկ տեխնիկայի օգտագործումը կարգելվի»,- ընդգծել է Սարգսյանը։