Մեր հերոսուհին իրական է, նա երբեք չի դժգոհում իր ժամանակից և զբաղվածությունից, մասնագիտական պարտքը կատարելուն զուգընթաց՝ օրվա ընթացքում հասցնում է կարգավորել տնտեսությունն ու տեղեկացված լինել ընտանեկան առօրյայից, պատասխանել հիվանդների զանգերին, աշխատանքից երբեք չուշանալ:
Ծանոթանանք՝ մասնագիտությամբ ակնաբույժ, միաժամանակ արվեստագետ, նկարչուհի, դիզայներ՝ Իրինա Պետրոսյան:
«Մասնագիտությունս ընտրել եմ վաղ դպրոցական տարիներից, հետաքրքիր է՝ ոչ մեկը չի ուղղորդել ինձ այդ հարցում, միշտ սիրել եմ այս մասնագիտությունը: Կարծում եմ՝ այդ հարցում մեծ դեր է ունեցել հայրս՝ մասնագիտությամբ բժիշկ, բացառիկ մարդ, հրաշալի մասնագետ, ինքը միշտ ուղեցույց է եղել տարբեր հարցերում, և հենց այդպես է ծնվել իմ սերը՝ բժշկի մասնագիտության հանդեպ»,-ասում է բշժկուհին:
Իրինա Պետրոսյանը նաև սիրում է ճամփորդել, բայց միայն` հետադարձի տոմսերով. «Իմ Երևանը ոչ մի քաղաքի հետ չեմ համեմատի ու չեմ փոխի, հնարավորություն կա ապրել արտասահմանում, սակայն ես միշտ վերադառնում եմ իմ սերելի քաղաք»,-ասում է բժշկուհին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴ!
Տեսանյութը՝ Հանրային հեռուստաընկերության
0Comments