Միքայել Սրբազանի խոսքը տրամաբանական չի, որ էլի հող հանձնի ու մենք չպայքարենք, մարդ դուրս չի գա փողոց. Գառնիկ Դանիելյան

Մանրամասներ
Սրբազան Պայքար

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի այն հայտարարությունները, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժման անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերն է, տրամաբանական չէ, Սրբազան հայրը հանդիպել և խոսել է նրանց հետ ու անգամ կարող է մի օր էլ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է «Սրբազան շարժման» առաջնորդներից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Ըստ Դանիելյանի, այսօր մի քանի կուսակցություն՝ այդ թվում ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն են, որ պայքարում են այս իշխանությունների դեմ։ Պատգամավորը պնդում է, որ իր տեղեկություններով իշխանությունը մինչև տարեվերջ պատրաստվում է հանձնել Տիգրանաշենը, ու եթե չլինի իրենց պայքարը, ապա այդ օրերին հրապարակ մեկ հոգի էլ դուրս չի գա։

Մանրամասները՝ տեսանյութում։