Կարևոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները: Այս մասին ահազանգել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյաանը։
Նա նաեւ նշել է. «Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ—ը չի գալիս։
Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը - Վոթզափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը - ինչոր մի ընկերոջ միջոցով։
Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները - փորձենք ձեզ վերականգնել։
Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»:
0Comments