Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մանրամասներ
երևան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ  սեպտեմբերի 19-25-ն ընկած հատվածում։

Ըստ այդմ,  փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

Նոր Նորքում՝ սեպտեմբերի 20-ին, 24-ին և 25-ին,

Արաբկիրում՝ սեպտեմբերի 20-ին,

Շենգավիթում՝ սեպտեմբերի 22-ին և 24-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին,

Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։