Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները եւ կործանիչները մեկ օրում կատարել են ավելի քան 650 մարտական թռիչք՝ հարվածելու համար լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
«Կործանիչները եւ ինքնաթիռները օդ են բարձրացել Իսրայելի ՌՕՈւ բոլոր կայաններից եւ վերջին մեկ օրում կատարել են ավելի քան 650 մարտական թռիչք»,- նշված է հայտարարությունում։
0Comments