Արսեն Խառատյանին պահում են Թբիլիսիի օդանավակայանում

Մանրամասներ
քպ

«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը սեպտեմբերի 17-ի լուսադեմից մինչ այժմ, առանց բացատրության, գտնվում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, ՆԳՆ ներկայացուցիչների վերահսկողության տակ։ Նրան թույլ չեն տալիս օգտվել հեռախոսային կապից։ 

aliq.ge-ի հաղորդմամբ, առկա տեղեկությունների համաձայն՝ Արսեն Խառատյանը 5 ժամից ավելի օդանավակայանում է գտնվում։

Հատկանշական է, որ նման դեպք տեղի էր ունեցել գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ առանց նշելու պատճառը` Արսեն Խառատյանին օդանավակայանում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունից հայտնել էին, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան, բայց 2 ժամ հետո թույլատրել էին։

Խառատյանի խոսքով, մոտ երկու ժամ անց իրեն թույլատրել են մնալ Վրաստանում։ ՆԳՆ սահմանային ոստիկանությունը միայն որոշումն է տվել, որտեղ նշված է. «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։ Ինչ դեպքերի մասին է խոսքը` Խառատյանին չեն պարզաբանել։

Խառատյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշել էր` չգիտի, թե ինչն է եղել Վրաստան իր մուտքն արգելելու փորձի պատճառը: Նախկինում, ըստ նրա, երբեք նման իրավիճակ չի եղել: