Իշխող ուժը ոչ թե քաղաքական թիմ է, այլ Փաշինյանի ավան կուտոկ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի արած արտահայտությանը, թե կիսում է Փաշինյանի վարած քաղաքականությունը։
«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, բնականաբար, իրենք չեն կարող չկիսել, որովհետև դա ոչ թե քաղաքական թիմ է, այլ Փաշինյանի ավան կուտոկ։ Արմեն Աշոտյանը տվել է այս իշխանության իզմը, որը լափիզմն է։ Հիշում եք՝ Նիկոլն ասում էր, թե իրենք իզմեր չունեն։ Քանի որ այդ կուտոկում հայտնված մարդկանց միավորում է պաշտոնը և մեղսակցված են մեկ դավաճանության թելով՝ բոլորը պատասխան են տալու»,- նշեց նա։
Զոհրանյանի խոսքով՝ Փաշինյանը սկսել է կիրառել ռեպրեսիվ գործիքակազմ՝ Հայաստանում ընտրական ինստիտուտը վերացնելու համար․ «Եթե այդ խայռտառակ ընտրական օրենսգիրքը ընդունվեց, որի մասին այսօր լսումներ են լինելու, դա կնաշանակի, որ ընտրություններով Նիկոլին հեռացնել հնարավոր չի լինելու։ Եթե այս իշխանությունը մնաց Հայաստնի Հանրապետություն չի լինելու»։
Հարցին, թե իշխանությունը նախագիծ է ներկայացրել ՀՀ օրհներգի վերաբերյալ, ըստ որի պետք է վերջին քառատողը հանեն և այն վերջանա՝ «պանծա Հայաստան»-ով՝ Զոհրաբյանը նկատեց․ «Ես չեմ զարմանա, որ Փաշինյանը մի օր առաջարկի, որ բոլոր Արարատ անունով անձինք իրենց անունը փոխեն, և սկսի Արարտ Միրզոյանից, իրենց անունը փոխեն դարձնեն Արագած, կամ վատթարագույն դեպքում Արաբատ։ Քանի այս իշխանուոյւնը կա նման հակահայ քայլեր լինելու են»,- եզրափակեց Զոհրաբյանը։
0Comments