Apple-ը երեկ անցկացրել իր It's Glowtime միջոցառումը, որի ընթացքում ներկայացրել է iPhone 16 սմարթֆոնների ընտանիքը։ Բացի առաջատար iPhone 16 Pro և 16 Pro Max մոդելներից՝ ներկայացվել են նաև բազային iPhone 16-ը և iPhone 16 Plus-ը: Նոր արտադրանքները ստացել են թարմացված դիզայն՝ հետևի տեսախցիկների թարմ դիզայնով, նոր կառավարող տարրերով և ավելի հագեցած գույներով: Թարմացվել են նաև էլեկտրոնիկան և ծրագրային ապահովումը՝ iPhone-ն այժմ կունենա արհեստական բանականությամբ (ԱԲ) շատ գործառույթներ:
iPhone 16-ի դիզայնը հիմնականում նման է iPhone 15-ի դիզայնին. հարթ եզրեր, հետևի ապակի, առջևի տեսախցիկի և Face ID սենսորների համար Dynamic Island կտրվածք և լիցքավորման/տվյալների փոխանցման USB-C միակցիչ: Թեև հետևի ուղղահայաց ոսպնյակներին վերադառնալը կարող է թվալ որպես դիզայնի տարօրինակ կրկնություն, որից Apple-ը հրաժարվել է, այս քայլն իմաստ ունի Apple Vision Pro-ում տարածական տեսանյութերի աջակցությունը բարելավելու համար:
iPhone 16-ն ունի նոր կոճակ սարքի կողային մասում, ինչը հեշտացնում է լուսանկարներ և տեսանյութեր նկարելը: Apple-ն այն անվանում է Camera Control Button: Այս կոճակը թույլ է տալիս սահուն կառավարել խոշորացումը կամ տեսախցիկի գործի դնել փակաղակը: Այս կոճակը նաև հնարավորություն կտա մուտք գործել տեսողական ԱԲ որոնում և Apple Intelligence-ի որոշ այլ գործառույթներ:
Apple-ի տեսողական որոնումը կոչվում է Visual Intelligence և այն կարող է գործարկվել անմիջապես սմարթֆոնի վրա: Կարելի է ուղղել տեսախցիկը ցանկացած օբյեկտի վրա, և ներկառուցված նեյրոնային ցանցը կասի, թե ինչ է դա կամ կտրամադրի հղում: Նույնը կարելի է անել մաթեմատիկական խնդրի կամ տեքստի դեպքում:
Շնորհանդեսի ժամանակ նաև հայտնի դարձավ, որ Apple Intelligence ԱԲ-ի գործառույթները սկզբում կհայտնվեն ԱՄՆ-ում հաջորդ ամիս, իսկ մինչև դեկտեմբերի վերջը կհայտնվեն հինգ այլ երկրներում՝ Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա, Մեծ Բրիտանիա և Հարավաֆրիկյան Հանրապետություն: Իսկ հաջորդ տարի դրանք կհայտնվեն Չինաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և Իսպանիայում։ Նեյրոնային ցանցը կսովորի այս երկրների պաշտոնական լեզուները։
iPhone 16-ի կրկնակի տեսախցիկի համակարգը բաղկացած է 48 մեգապիքսել հիմնական տեսախցիկից և 12 մեգապիքսել լայնանկյուն տեսախցիկից՝ ավտոմատ ֆոկուսով և առաջարկում է չորս ոսպնյակի «համարժեքը»՝ հիմնական տեսախցիկի 2x խոշորացման ռեժիմի և մակրո ռեժիմով լայնանկյուն տեսախցիկի վրա:
Ըստ Apple-ի՝ iPhone 16-ն օգտագործում է Apple-ի ամենաամուր ապակին՝ էկրանը քերծվածքներից պաշտպանելու համար: iPhone 16-ն ունի 6,1 դյույմանոց էկրան, մինչդեռ iPhone 16 Plus-ն ունի 6,7 դյույմանոց էկրան՝ անփոփոխ իր նախորդներից: Բայց հիմնական նոր սերնդի iPhone-ների էկրանի բնութագրերը որոշակիորեն փոխվել են. առավելագույն պայծառությունն այժմ 2000 քդ/մ2 է, իսկ պայծառության նվազագույն արժեքը ընդամենը 1 քդ/մ2 է:
iPhone 16-ում հայտնվել է նաև գործողությունների կոճակը՝ Action Button-ը՝ գործարկելու համար, օրինակ, թարգմանիչը կամ ձայնագրիչը, որը նախկինում բացառիկ էր iPhone 15 Pro-ի և Pro Max-ի համար՝ փոխարինելով ձախ կողմում գտնվող ձայնային անջատիչը:
iPhone 16-ն աշխատում է բոլորովին նոր 3նմ A18 չիպով, որը 30%-ով ավելի արագ է, քան անցյալ տարվա iPhone 15-ի A16 Bionic չիպը: iPhone 16-ում Apple-ը մեծապես խթանում է Apple Intelligence-ը՝ ԱԲ մի շարք գործառույթներ, որոնք գործում են հենց սարքում՝ շնորհիվ A18 չիպի, ինչպես նաև ամպում՝ օգտագործելով Apple Private Cloud Compute ենթակառուցվածքը:
Նոր iPhone 16-ի գինը ԱՄՆ-ում 799 դոլար է 128 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակի համար, իսկ նրա ավագ տարբերակի՝ iPhone 16 Plus-ի գինը՝ 899 դոլար: Վաճառքը կսկսվի սեպտեմբերի 20-ին, իսկ նախնական պատվերները՝ ուրբաթ։
0Comments