Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին

Մանրամասներ
արարատ միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով անցնող ամբաստանյալ Թորգոմ Ասատրյանի դիմագիծն ու կառուցվածքը։ Այդ մասին «24Նյուզ»-ին հայտնել է Ասատրյանի փաստաբան Արագած Զաքարյանը։

Ըստ Զաքարյանի, Արարատ Միրզոյանին հարց է տրվել, թե եթե ինքն այդ պահին եղել է ուշաթափված վիճակում, ինչպես է տեսել ամբաստանյալի «դիմագիծն ու կառուցվածքը», վերջինս էլ նշել է, թե եղել է ընկած վիճակում, բայց աչքերը բաց են եղել։ Ի դեպ, նույն գործով հարցաքննված Միրզոյանի անվտանգության աշխատակիցները դատարանին հայտնել էին, որ չեն ճանաչում երիտասարդին ու չեն տեսել, որ նա հարվածել է այն ժամանակվա ԱԺ նախագահին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: