Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ից:
Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 500 երեխաներ․ նրանց համար կկազմակերպվի մուլտֆիլմի դիտում։
Ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Միջոցառումը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ։
0Comments