Դուրովն ազատ է արձակվել կալանքից հարցաքննության և հնարավոր մեղադրանքի առաջադրման նպատակով

Մանրամասներ
դուրով

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել Ֆրանսիայում կալանքից։

BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հետաքննիչ դատավորը որոշում է կայացրել դադարեցնել Պավել Դուրովի կալանքը։

Նշվում է, որ դատավորը դադարեցրել է Պավել Դուրովին ոստիկանությունում կալանքի տակ պահելը՝ նրա նախնական հարցաքննության և հնարավոր մեղադրանքի առաջադրման նպատակով։

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։