Ադենոիդների գերաճը երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել․ ԱՆ

Մանրամասներ
ան

Երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել ադենոիդների գերաճը։ Այն ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ և ֆիբրոսկոպիայով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Ադենոիդ հյուսվածքի գերաճը սովորաբար նույն կերպ է դրսևորվում բոլոր պացիենտների մոտ․

  • Հյուսվածքի գերաճ ունեցող երեխաները շնչում ու քնում են բաց բերանով
  • Հարբուխ չեն ունենում, բայց քթային շնչառությունը դժվարացած է
  • Պահպանվում է երկարատև քթահոսություն:

Ի՞նչ կարող է լինել, եթե ժամանակին խնդրի դեմ համապատասխան քայլեր չձեռնարկվեն․

  • Լսողության իջեցում, հաճախակի միջին ականջի բորբոքումներ
  • Վիրուսների հանդեպ բարձր ընկալունակություն
  • Թթվածնային քաղց, որի պատճառով տուժում է առաջին հերթին գլխուղեղը
  • Դիմային ոսկրերի աճի խախտում: