Բելգիան չի կարողացել նոր կառավարություն ձևավորել

Մանրամասներ
բելգիա

Բելգիայում կառավարություն կազմելու առաջին փորձն ավարտվել է անհաջողությամբ. երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջակողմյան «Նոր ֆլամանդական դաշինք» (N-VA) կուսակցության ղեկավար Բարտ դե Վևերը թագավոր Ֆիլիպին է վերադարձրել կոալիցիայի ձևավորման բանակցություններ վարելու իր մանդատը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ օգոստոսի 23-ին թագավորը խորհրդակցություններ կսկսի կառավարություն ձևավորելու բանակցություններին մասնակցող հինգ կուսակցությունների նախագահների հետ։

Նշվում է, որ Բարտ դե Վևերը մտադիր էր կոալիցիա կազմել ֆրանսախոս լիբերալ «Բարենորոգչական շարժում» (MR) կուսակցության, «Ֆլամանդական քրիստոնեա-դեմոկրատական» (CD&V) կուսակցության, Vooruit ֆլամանդական սոցիալիստական ​​կուսակցության և ֆրանսախոս կենտրոնամետ Les Engagés կուսակցության հետ։ Բանակցությունները կենտրոնացած են եղել դե Վևերի կողմից առաջարկված լուրջ սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա, որոնց թվում են կենսաթոշակային և հարկային համակարգերի բարեփոխումները, ինչպես նաև պետական ​​ծախսերի կրճատումները:

Մինչ բանակցությունները կշարունակվեն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի կառավարությունը, որի «Բաց ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» (Open VLD) կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց հունիսյան ընտրություններում, կշարունակի կատարել իր պարտականությունները:

2019 թ. ընտրություններից հետո կառավարությունը ձևավորվեց միայն 493 օր անց։ Առանց նոր կառավարության մնալու Բելգիայի ռեկորդը կազմում է 541 օր։