Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն 60 երկրների ներկայացուցիչներ

Մանրամասներ
Փեզեշքիան

Առնվազն 60 երկիր հաստատել է իր պատվիրակությունների մասնակցությունն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին։

Նշվում է, որ պատվիրակությունները ներկայացված կլինեն տարբեր մակարդակներով, այդ թվում՝ նախագահ, խորհրդարանի նախագահ, վարչապետ։

Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը կկայանա հուլիսի 30-ին՝ Մեջլիսի շենքում։