Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տալ Իրանի բասկետբոլի կանանց հավաքականին

Մանրամասներ
4

Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Իրանի բասկետբոլի կանանց հավաքականին, ինչի հետևանքով այն չի կարողանա մասնակցել FIBA-ի 3x3 2024 կանանց մրցումներին, հայտնում է Mehr-ը։

Լրատվամիջոցի տեղեկությամբ, Իրանը հուլիսի 20-ին B խմբում պետք է հանդիպեր գերմանական Düsseldorf ZOOS-ի հետ, սակայն ստիպված է եղել բաց թողնել հանդիպումը։

FIBA 3x3 կանանց սերիայի այս մրցաշրջանում 20 հանդիպումներից բաղկացած մարաթոն է նախատեսված:

Երկօրյա մրցույթներ տեղի կունենան Կուբայում և Ադրբեջանում։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում տեղի կունենա 20 մրցույթ, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի ավելի քան 1,4 մլն ԱՄՆ դոլար։