ՍԱՍ սուպերմարկետը Եհովայի վկաների պաշտոնական մատակարա՞ր. Iravunk.com

Մանրամասներ
սաս

Iravunk.com-ը գրում է.

Ըստ շրջանառվող լուրերի ՍԱՍ սուպերմարկետը, որը պատկանում է հայտնի օլիգարխ ՍԱՍ֊ի Արտակին,  Եհովայի վկաների պաշտոնական մատակարար է դարձել վերջիններիս հավաքի ժամանակ Եղվարդում հունիս-հուլիս ամիսներին:

Այդ մատակարարից հավաքին հասցվում էին  տարբեր  բրդուճներ, սենդվիչներ եւ այլն: 

Նշենք, որ հավաքին մասնակից էր մոտ 6000 հոգի, որոնցից  կեսը  Հայաստանից էին, իսկ կեսը արտասահմանից: Հավաքի  վայրում դրված էին բազմաթիվ հսկայական վրաններ, որտեղ  ապրում էին  հյուրերը: Հավաքը տեղի ունեցավ երեք փուլուվ` բացումը հունիսի 28-ին, այնուհետեւ առաջին  նստաշրջանը հուլիսի 5-7-ը եւ երկրորդ նստաշրջանը հուլիսի 12-14-ը:

Աղանդավորների հավաքի նպատակն էր անցկանել մի շարք սեմինարներ, դասընթացներ, այդ  աղանդի  տարածման նպատակով:

Նշենք նաեւ, որ միջոցառումը եղել է փակ, լրագրողներին արգելված էր մուտքը, ինչպես նաեւ արգելված էր  հեռախոսներով  տեսանկարահանումը: 

Հայտնի է, որ  այդ մեծ  հավաքի համար  Եհովայի վկաների  առաջնորդները  դիմել էին մի շարք երկրների , սակայն  մերժում էին ստացել: Նշենք, որ  բազմաթիվ երկրներում Եհովայի վկաները հայտարարված են որպես տոտալիտար աղանդ եւ նրանց գործունեությունը արգելված է: Մասնավորապես այդպիսին է իրավիճակը Ռուսաստանում: Սակայն  Հայաստանը ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլ նաեւ ընդունեց Եհովաներին մեծ շուքով: Նիկոլը  անձամբ է այցելել  միջոցառման բացման արարաողությանը եւ դա արել է կոնկրետ քաղաքական նպատակներով: Բանն  այն է, որ այդ հավաքը տեղի է ունեցել  այն ժամանակ, երբ  հականիկոլական շարժումը Հայաստանում հասել էր իր բարձակետին: Նիկոլը այս քայլով ցույց տվեց, որ  նա  դեմ է Հայ Առաքելական եկեղեցուն եւ աջակցում է աղանդավորականներին: Եվ եթե  Եհովայի վկաները Հայաստանում կարող են Նիկոլին տալ 10-15 հազար ձայն, որը քիչ չէ, ապա  սա նշան էր նաեւ այլ աղանդավորներին, որոնք Նիկոլին ընտրություններում  կարող են ապահովել մինչեւ 250-ից անգամ 300 հազար ձայն:

Հատկանշական է, որ  այդ խայտառակ միջոցառումը  անց է կացվել Կոտայքի մարզում: Այդ թեմի առաջնորդ Տ. Առաքել Քարամյանը  ակտիվորեն աջակցում է Նիկոլին  եւ անմիջական կապ ունի նիկոլական իշխանության հետ: Ավելին, ըստ լուրերի,  նա կուսակրոն չէ եւ ապօրինի  է զբաղեցնում թեմի առաջնրոդի  դիրքը:

Ինչ վերաբերում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, ապա զարմանալիորեն  նա նույնպես չանդրադարձավ եհովայականների  այս խայտառակ հավաքին եւ  «Իրավունք»-ի այն հարցի, թե ինչու նա  չի դատապարտում աղանդավորների գործունեությունը Հայաստանում տվեց խուսափողական պատասխան:

 Ինչ վերաբերում է ՍԱՍ-ի Արտակին, ապա հայտնի էր, որ նա չունի ոչ մի քաղաքական սկզբունք, իսկ հիմա էլ պարզ դարձավ, որ չունի նաեւ կրոնական: Հիշեցնենք, որ ՍԱՍ-ի Արտակը «Հանրապետական» խմբակցության անդամ էր: Իր պատգամավորական գործունեության  7 տարիների ընթացքում անգամ  մեկ բառ  խոսափողից չի արտաբերել: Սակայն  2018 թվականի մայիսին  արագորեն  նետվել է Նիկոլի գիրկը եւ կողմ քվեարկել Նիկոլի  վարչապետ  լինելուն: Դրա շնորհիվ  Նիկոլի հաթաթաները, թե իբր պետք է նախկինների օլիգարխներին  ունեզրկի,  ՍԱՍ-ի Արտակին որեւէ կերպ չանդրադարձան: Նիկոլի օրոք նա ակտիվորեն շարունակեց զարգացնել եւ ընդլայնել իր բիզնեսը, ժամանակ առ ժամանակ մուծումներ կատարելով Աննա Հակոբյանի  ֆոնդերին եւ դրամահավաքներին: Ահա այսպիսին է իրավիճակը Հայաստանում, երբ իշխանությունները, օլիգարխները եւ աղանդավորները միասնական  ջանքերով  ոչնչացնում են եկիրը, իսկ Հայ Առաքելական եկեղեցին, ցավոք,  գոնե այս դրվագում մնացել է պասիվ դիտորդի կարգավիճակում:

Ա. Հովհաննիսյան