Իրանի նախագահը հանդիպում է ունեցել ԻՀՊԿ հրամանատարության հետ

Մանրամասներ
Իրանի նախագահ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հրամանատարները հանդիպել են Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ, հայտնում է Tasnim-ը։

Իրանի ընտրված նախագահը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ծառայող իր «սիրելի եղբայրների» հետ։

Փեզեշկիանը պատմել է, որ հանդիպման ընթացքում իրեն իմամ Հոսեյնի սրբությունը պատկերող դրոշ են նվիրել։

«Իրանի ընտրված նախագահը հարգանքի տուրք մատուցելով երրորդ շիա իմամին՝ որպես ամբողջ աշխարհում ազատության մարտիկների ղեկավարի, ասել է որ այս դրոշը բարձրացնելը արդարության, հավատարմության, նվիրվածության և քաղաքավարության քարոզում է պահանջում», - գրում է իրանական լրատվամիջոցը: