Թուրքիան սեպտեմբերին ավելացրել է ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը և դարձել Ադրբեջանի խոշորագույն մատակարարը, գրում են tert.am-ը և EAdaily-ն:
Թուրք արտահանողների միության տվյալների համաձայն՝ սեպտեմբերին Թուրքիան օգոստոս ամսվա համեմատ երկրի պաշտպանական և ավիատիեզերական համալիրի արտադրանքի արտահանումն ավելացրել է 80%-ով՝ հասցնելով 282 մլն դոլարի:
Ընդ որում, գնումներ կատարողների շարքում առաջատար է Ադրբեջանը, որը 76,7 մլն դոլարի զենք է ներմուծել: Երկրորդ տեղում է Օմանը՝ 62,9 մլն դոլար, երրորդ տեղում է ԱՄՆ-ն՝ 62,7 մլն դոլար:
Թուրքական պետական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը Թուրքիայից ռազմական արտադրանքի խոշորագույն գնորդ է նաև ծավալներով: Սեպտեմբերին Ադրբեջանը գնումներով գերազանցել է ԱՄՆ-ին, որն առաջատար էր թուրքական զենքերի ներմուծմամբ:
0Comments