Համացանցում է հայտնվել օրերս Երևանում վերամբարձ կռունկի ընկնելու տեսանյութը։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել մայրաքաղաքում։ Արշակունյաց պողոտայում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել էր, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հ. Արմենակյանն է։
0Comments