Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:
Աշխատանքները ղեկավարում է մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բ. Սեդրակյանը, ում ցուցումով մետրոպոլիտենը անցել է ուժեղացված ծառայության, երթևեկությունը կատարվում է միակողմանի:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է:
Մանրամասները՝ քիչ ուշ:
0Comments