Ռուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետը

Մանրամասներ
լարս

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը կարող է ներառվել Հյուսիս - Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏԿ) երթուղու մեջ: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, փոխանցում է ТАСС-ը։

«Աշխատում ենք Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ «Վերին Լարս» անցակետը Հյուսիս – Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղու մեջ ներառելու հնարավորության շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ:

Շեշտվել է, որ «Վերին Լարս»-ով բեռնափոխադրումների ցամաքային ճյուղը հիանալի տեղավորվելու է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մեջ և լինելու է ոչ միայն կողմնակի ճյուղավորում, այլ ևս մեկ լիարժեք մայրուղի