Ժամը 16։00-ին կարևոր նիստ է լինելու, մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ ԱԺ մոտ. Գառնիկ Դանիելյան

Մանրամասներ
գառնիկ

Շատ գործընթացներ կան, շատ բաներ կան, որ չենք կարող ձեզ ասել, ամեն ինչ նորմալ է: Այսօր՝ ժամը 16։00-ին, նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ  քննարկվելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Կարծում եմ, որ դրական եզրակացություն կլինի։ Այն, ինչ առաջարկել ենք, օրինականության ու տրամաբանության մեջ է։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Շատ գործընթացներ կան, շատ բաներ կան, որ չենք կարող ձեզ ասել, ամեն ինչ նորմալ է»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ կարող են լուծել արդյոք Բագրատ Սրբազանի երկքաղաքացիության հարցը, Դանիելյանն արձագանքեց․ «Կլուծվի։ Այսօր տեղի է ունենալու խորհրդի նիստը, մնացած բաների մասին էլ կխոսենք։

Ժամը 16։00-ին կարևոր նիստ է լինելու, մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ ԱԺ մոտ ու մասնակցել բողոքի ակցիային»,- ասել է նա։