Ադրբեջանում անվտանգության խորհրդի հրատապ փակ նիստ է հրավիրվել

Իրանի նախագահի ուղղաթիռը անցել է այն տարածքով, որտեղ տեղակայված են Իսրայելի հատուկ ծառայությունների ստորաբաժանումները
ալիև

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվել են Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից վերադառնալիս ուղղաթիռի վթարի հետևանքով։

Իրանական փորձագիտական դաշտը և քաղաքական գործիչներն արդեն մատնանշում են հենց Ադրբեջանի և Իսրայելի միջամտությունը։

Իսրայելը շտապել է հերքել իր հնարավոր մասնակցությունը Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմանը, իսկ Ադրբեջանի նախագահը պարբերաբար «եղբայր» է անվանում Իրանի նախագահին։

Պաշտոնապես նախնական նշվում է վատ եղանակը` որպես ուղղաթիռի վթարի պատճառ։ Բայց դեռ մասնագետները չեն ուսումնասիրել կործանման վայրը և չեն նշել բուն պատճառը։

Ադրբեջանում անվտանգության խորհրդի հրատապ փակ նիստ է հրավիրվել։
Հիշեցնեմ, որ Արցախի հարավում 2020-ի տարեվերջից տեղակայվել են Իսրայելի հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ, որոնք հետախուզական աշխատանքներ են կատարում Իրանի սահմանին։

Իրանի նախագահի ուղղաթիռը անցել է այն տարածքով, որտեղ տեղակայված են Իսրայելի հատուկ ծառայությունների ստորաբաժանումները»:

Նաիրի Հոխիկյան