Քայլերթի առաջին օրն ավարտվեց. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հասավ Հաղարծին, որտեղ էլ գիշերելու են։
Բայց դեռ քաղաքացիներ են միանում քայերթի մասնակիցներին. մեքենաների շարասյունը դեռ շարժվում է դեպի Հաղարծին:
Քայլերթի մասնակիցները վաղն առավոտյան Հաղարծին վանական համալիրում մասնակցելու են պատարագին ու շարժվեն դեպի Դիլիջան։
Շարժումը մայիսի 9-ին պատրաստվում է լինել Երևանում` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
0Comments