Քննչական կոմիտեում քաոս չկա. խոսնակ

Մանրամասներ
քկ

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն արձագանքել  է մամուլի այսօրվա հրապարակմանը.

«Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։

Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։

Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։

Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։