ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել դաշնային օրենքի 702-րդ հոդվածի երկարաձգմանը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ի հետախուզական գործակալություններին էլեկտրոնային հսկողություն իրականացնել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ երկրի սահմաններից դուրս։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Օրենքի վերոհիշյալ հոդվածի ժամկետը լրացել է ապրիլի 19-ին։ Սենատից առաջ Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել օրենքի երկարաձգմանը երկու տարով։

Այժմ խորհրդարանականների կողմից հաստատված փաստաթուղթը սպասում է ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի ստորագրմանը։ Օրենքի նպատակը, մասնավորապես, ահաբեկչական սպառնալիքի զսպումն է։

Միացյալ Նահանգներում Google-ից պահանջել են տրամադրել տվյալներ բոլոր օգտատերերի մասին, ովքեր դիտել են որոշակի տեսանյութեր YouTube-ում: