Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»: