Բելառուսի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում «Կրոկուսի» ահաբեկիչները շրջվել են և ուղևորվել դեպի ռուս-ուկրաինական սահման, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են, որ բելառուսական կողմը փակելու է սահմանի իր հատվածը, երբ տեղեկություն է ստացվել, որ ահաբեկիչների ավտոմեքենան շարժվում է Բրյանսկի ուղղությամբ
Նա խոստացել է ահաբեկիչների ենթադրյալ համակարգողների մասին տեղեկատվություն տրամադրել Վլադիմիր Պուտինին։
0Comments