Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, միայն Հայաստանի ղեկավարության մեղքն է․ Լուկաշենկո

Մանրամասներ
Լուկաշենկո նիկոլ

«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք որպես ամենամտերիմ մարդկանց, օգնել ենք ամեն կերպ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, միայն Հայաստանի ղեկավարության մեղքն է», - ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝  ներկայացնելով, թե փակ ռեժիմով ինչ են ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Պուտինի հետ երկուսով խնդրում էինք Փաշինյանին՝ լուծել Ղարաբաղի խնդիրը, Փաշինյանն ասում էր՝ չէ, մենք կռվելու ենք, կռվեցի՞ք, հիմա ինչո՞ւ եք նեղանում Ռուսաստանից կամ մեզանից»,- նշել է Լուկաշենկոն։