Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, որն ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրել էր Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների համար։
«Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել նախապաշարմունքներից և միայն չարիք է տեսնում ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ: Միևնույն ժամանակ նա բոլորովին անտեսում է հայաստանյան լրատվամիջոցների կոչերը՝ պայքարելու «ապօրինի օկուպացիայի» շարունակման համար։ Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»,- գրել է Հաջիզադեն։
Նախօրեին Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են:
«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,- գրել էր նա:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Կլաարին․ Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն
Մանրամասներ
![ագն](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-03/%D5%BF%D5%B8%D5%B5%D5%BE%D5%B8%20%D5%AF%D5%AC%D5%A1%D5%A1%D6%80%20%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A1%D5%A3%D5%B6.jpg?itok=CVLsPFQ3)
0Comments