Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը և ասենք՝ հերիք է. Աջապահյան. Տեսանյութ

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Այս քարերը 7-րդ դարից կանգնած, խոսում են, որ սա Հայաստանն է: Մեզ որպես ազգ պետք է տեր կանգնենք մեր սահմաններին, այս քարերին:

Այս մասին Ոսկեպարի Սուրբ Աստծավածածին եկեղեցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիկոպոս Աջապահյանը:

«Այնտեղ Գանձասարի, Ամարասի քարերը, Շուշիի եկեղեցու քարերը, էն մյուս կողմում Ախթամարը, Մշո Սուրբ Կարապետը, մինչեւ լուսաբաց կարող ենք թվել: Եւ այդ քարերը առ այսօր կանգնած աղաղակում են, ասելով, որ սա Հայաստանն է:

Եւ մենք, որ շնչավոր ենք, ու ընդամենը պետք է տեր կանգնենք այդ քարերին, ու ասենք, որ այո, անշունչ քար, դու իրավացի ես, ս Հայաստանն է: Թողնում ենք այդ քարերին մենակ եւ մեր բախտը փնտրում ենք ուրիշ տեղերում, ուրիշ արդարացումներով»,- ասել է նա: 

Աջապահյանը նշում է, որ հասել է այն սահմանը, որ էլ տեղ չկա. «Մենք ծիծաղի, ծաղրի առարկա ենք դառնում: Մենք 90-ականներին որպես հաղթած ժողովուրդ էինք ման գալիս, իսկ այսօր գլխիկոր ենք:

Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի, մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը եւ ասենք՝ հերիք է»: