«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խմբի «Ժակո» երգի տեսահոլովակը ընդամենը 24 ժամում հատել է կես միլիոն դիտման շեմը:
Այս մասին հայտնում է «Հայաստանը Եվրատեսիլ»-ում ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:
Ֆրանսիական «Լադանիվա» խմբին Հայաստանում մեծ ճանաչում բերեցին հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները:
0Comments