ԱՄՆ-ն ցանկանում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանին

Մանրամասներ
ամն

Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար ծախսել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսությունը «ամրապնդելու» համար, երկուշաբթի հայտարարել են Պետդեպարտամենտից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հայաստանի հարցով բյուջեն ենթադրում է 52 միլիոն դոլար»,- լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով «Հայաստանում տնտեսության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծախսերի մասին» հարցին։