«Ոնց արագ հանձնվեց Գորիսի ճանապարհը, նույն կերպ հանձնվելու են 4 գյուղերը»․ Ռուբեն Մխիթարյան

Մանրամասներ
ռուբեն

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«1. Դու նախ ճանաչում ես թշնամու տարածքային ամբողջականությունը՝ հատուկ շեշտելով, որ դա ներառում է նաև 8 գյուղերը:
2. Հետո թշնամին ակտիվացնում է հռետորաբանությունը՝ սպառնալով պատերազմով:
3. Հետո քո թիմակիցները բոլոր տեղերում խոսում են անխուսափելի պատերազմի մասին՝ հանրության մոտ առաջացնելով անկումային տրամադրություններ:
4. Հետո անում ես խմբակցության փակ նիստ և արտահոսք ապահովում, որ 4 գյուղը պետք է տալ, որ պատերազմ չլինի:
5. Հետո թշնամին Նախիջևանում Սիսիանի կողմից ցուցադրական զորավարժություն է կազմակերպում ու նույն օրը պաշտոնապես պահանջում 4 գյուղերը:
Ոնց արագ հանձնվեց Գորիսի ճանապարհը, նույն կերպ արագ հանձնվելու են 4 գյուղերը:

Պարզ կազմակերպած, պայմանավորված օպերացիա»։

Ռուբեն Մխիթարյան