Հայաստանի հարավը ռազմական կուտակումների էպիկենտրոն է, որի վրա աչք ունեն ինչպես գերտերությունները, այնպես էլ տարածաշրջանային հրեշները։
Արցախի պետական համալսարանի ուսանողներին մի քանի ամիս առաջ պատմել եմ, թե ինչու Արցախի ու Սյունիքի նկատմամբ այդքան ախորժակ ունեն շատերը։ Հիմա ժամանակն է, որ տարբեր ճնշման լծակներով մեզնից առավելագույնը պոկեն, մանավանդ որ մեր արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղան այնպես, ինչպես ձեռնտու էր գերտերություններին ու հրեշներին։
Երասխի կրակոցները, կարծում եմ, ոչ միայն միջդիրքային տարածությունների խնդիր են լուծում, այլև նպատակ ունեն հասնել մինչև Տիգրանաշեն (Քյարքի) և Հայաստանից ստանալ այդ հատվածը ևս՝ փաստացի հսկողություն սահմանելով մեր ամբողջ հարավի նկատմամբ։
Եթե հայկական կողմն ընկրկի, ապա շատ շուտով մենք կտեսնենք, որ Ադրբեջանը անթաքույց կերպով կխոսի նաև Սիսիանի ճանապարհը միջանցքի կարգավիճակով իրեն հանձնելու պահանջի մասին։ Դա Թուրքիայի նպատակն է։
Այնպես որ, ռազմադիվանագիտական լարվածությունը թեժ է լինելու առաջիկա ամիսներին, բայց լայնածավալ պատերազմ դժվար թե լինի։ Կուտակումները դեռևս այդքան ծավալների չեն հասել։
Նաիրի Հոխիկյան
0Comments