Կոլումբիացի երեք հյուպատոս հեռացել է Վենեսուելայից: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ դիվանագետներն` իրենց ընտանիքների հետ Սան-Անտոնիոյի սահմանը հատել են ոտքով` վենեսուելական ոստիկանության ուղեկցությամբ:
Նշենք, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին և հրամայել կոլումբիացի դիվանագետներին 24 ժամվա ընթացքում հեռանալ երկրից:
0Comments