Դոլարը նվազել է. եվրոն՝ թանկացել

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 29-ին, կազմել է 404.16  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.03 դրամ (աճել է 0.76 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 511.55 դրամ (աճել է 0.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 430-436 դրամով, վաճառվում է 440-447 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.14-4.41 դրամով, վաճառվում է 4.48-4.66 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 406.50 դրամով:

Եվրոն գնվում է 435-437 դրամով, վաճառվում է 442 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25-4.35 դրամով, վաճառվում է 4.45-4.50 դրամով: